«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում շարունակվում են մանկապատանեկան հավաքները

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունում շարունակվում են մանկապատանեկան հավաքները: Ս/թ նոյեմբերի 12-ին թվով 43 սիրիահայ երեխաներ մասնակցեցին հավաքների շրջանակում իրականացվող նկարչության, երաժշտության և ձեռային աշխատանքի դասերին։ Նկարչության դասը նախատոնական բնույթ էր կրում, և դրա ընթացքում մանուկները մեծ ոգևորությամբ պատկերեցին ամանորն իրենց աչքերով և թղթին հանձնեցին իրենց երևակայության թռիչքը։

Նման ուսուցողական և մշակութային ծրագրերը երեխաների մոտ սերմանում են հետաքրքություն  և սեր  դեպի մշակույթը,  նպաստում  են արվեստասեր անձի ձևավորմանը և կիրթ և զարգացած անհատի կերտմանը։

Հիշեցնենք, որ  «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն ամեն շաբաթ օր ժամը 15:00-ից մինչև 17:30-ը 6-ից 9-ը և 10-ից 16 տարեկան երեխաների համար կազմակերպում է մանկապատանեկան հավաքներ։

Մանկապատանեկան հավաքների անցկացման վայրն է «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կենտրոնը։ Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 8ա:

Մանկապատանեկան հավաքներին մասնակցելու համար խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին։

15049631_1114884975293329_1361666144_n 15033717_1114885001959993_310285106_n 15046377_1114885071959986_701504336_n 15045709_1114885508626609_226334943_n 15046261_1114885611959932_1872227056_n 15057920_1114885788626581_818263415_n