«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում շարունակվում են մանկապատանեկան հավաքները

Ամեն շաբաթ օր «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը լցվում է մանուկների խինդ ու ծիծաղով, քանզի հենց շաբաթ օրերին են կազմակերպվում մանկապատանեկան հավաքները:

Ս/թ. դեկտեմբերի 10-ին կազմակերպված մանկապատանեկան հավաքն իր շուրջն էր համախմբել մեծաթիվ սիրիահայ մանուկների ու պատանիների:

Ընդառաջ տոներին՝ մանկապատանեկան հավաքի մասնակիցները սովորեցին պատրաստել Ամանորի զարդարանքներ: Այս անգամ ուսուցիչները մանուկների համար պատրաստել էին անակնկալ. մանուկներին հնարավորություն ընձեռվեց պատրաստել հացաբուլկեղեն:

Հիշեցնենք՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի նախաձեռնությամբ իրականացվող մանկապատանեկան հավաքներն իրենց շուրջն են համախմբում Հայաստանում գտնվող սիրիահայ մանուկներին և պատանիներին ու տրամադրում են անձի զարգացման համար կենսական նշանակություն ունեցող նորանոր գիտելիքներ և հմտություններ:

Մանկապատանեկան հավաքներն անց են կացվում ամեն շաբաթ օր, ժամը 15:00-ից մինչև 17:30-ը, 6-ից 9-ը և 10-ից 16 տարեկան երեխաների համար կազմակերպվում են մանկապատանեկան հավաքներ։

Մանկապատանեկան հավաքների անցկացման վայրն է «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կենտրոնը։ Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 8ա:

Մանկապատանեկան հավաքներին մասնակցելու համար խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին։

15435743_1148158178632675_444821305_n 15416971_1148158145299345_98730028_n 15424573_1148158125299347_1119538582_n 15388599_1148158091966017_1033252606_o 15409558_1148158078632685_515840145_o15388809_1148158095299350_2144686798_o15403260_1148158111966015_83188491_n