«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում շարունակվում են մանկապատանեկան հավաքները սիրիահայ մանուկների և պատանիների համար
«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում ս/թ․ հունվարի 28-ին սիրիահայ մանուկները կրկին համախմբվել էին մանկապատանեկան հավաքի շուրջ։
Այս անգամ սիրիահայ մանուկներն ու պատանիները ծանոթացան Տեառնընդառաջի տոնի պատմությանը, մասնակից դարձան երաժշտության հանդեսին, դիդակտիկ խաղերին, ինչպես նաև սովորեցին պատրաստել ու գունազարդել յուրահատուկ թղթե լուսամփոփներ։
«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի նախաձեռնած մանկապատանեկան հավաքների նպատակը սիրիահայ մանուկներին և պատանիներին տրամադրելն է գիտելիքներ և հմտություններ, որոնք անձի զարգացման համար մեծ նշանակություն ունեն։
Հիշեցնենք՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի մանկապատանեկան հավաքներն անց են կացվում ամեն շաբաթ օր, ժամը 15:00-ից մինչև 17:30-ը, 4-ից 9-ը և 10-ից 16 տարեկան երեխաների համար:
Մանկապատանեկան հավաքների անցկացման վայրն է «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կենտրոնը։ Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 8ա:
Մանկապատանեկան հավաքներին մասնակցելու համար խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին։