«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում շարունակվում են մանկապատանեկան հավաքները

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում ս/թ․ փետրվարի 11-ին սիրիահայ մանուկները կրկին համախմբվել էին մանկապատանեկան հավաքի շուրջ։

Այս անգամ սիրիահայ մանուկներն ու պատանիները ծանոթացան Տյառնընդառաջ (Տրնդեզ) տոնի նախապատմությանը և խորհուրդին, մասնակից եղան հատուկ իրենց համար կազմակերպված հյուրասիրությանը։ Այնուհետև երեխաները մասնակցեցին խաղերի, որոնք ունեն կրթական և դաստիարկաչական բնույթ։ Նրանք անհատական աշխատանքի ընթացքում թղթին հանձնեցին տոնի մասին իրենց սեփական պատկերացումները, իսկ վերջում ստացան ձեռագործ լուսամփոփներ՝ որպես նվեր։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի նախաձեռնած մանկապատանեկան հավաքների նպատակը սիրիահայ մանուկներին և պատանիներին տրամադրելն է գիտելիքներ և հմտություններ, որոնք անձի զարգացման համար մեծ նշանակություն ունեն։

Հիշեցնենք՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի մանկապատանեկան հավաքներն անց են կացվում ամեն շաբաթ օր, ժամը 15:00-ից մինչև 17:30-ը, 4-ից 9-ը և 10-ից 16 տարեկան երեխաների համար:

Մանկապատանեկան հավաքների անցկացման վայրն է «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կենտրոնը։ Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 8ա:

Մանկապատանեկան հավաքներին մասնակցելու համար խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին:

manka1manka2manka3manka4 manka5 manka6 manka7 manka8