«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում շարունակվում են մանկապատանեկան հավաքները

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում ս/թ․ փետրվարի 18-ին սիրիահայ մանուկները կրկին համախմբվել էին մանկապատանեկան հավաքի շուրջ։

Այս անգամ սիրիահայ մանուկներն ու պատանիները ավարտին հասցրեցին Բարեկենդանի տոնակատարության նախապատրաստական վերջին աշխատանքները, որպեսզի հաջորդ շաբաթ ելույթ ունենան տոնական հանդեսում։  Այնուհետև երեխաները մասնակից եղան պարի դասընթացին և կրթական խաղ-վարժանքներին։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի նախաձեռնած մանկապատանեկան հավաքների նպատակը սիրիահայ մանուկներին և պատանիներին տրամադրելն է գիտելիքներ և հմտություններ, որոնք անձի զարգացման համար մեծ նշանակություն ունեն։

Հիշեցնենք՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի մանկապատանեկան հավաքներն անց են կացվում ամեն շաբաթ օր, ժամը 15:00-ից մինչև 17:30-ը, 4-ից 9-ը և 10-ից 16 տարեկան երեխաների համար:

Մանկապատանեկան հավաքների անցկացման վայրն է «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կենտրոնը։

Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 8ա:

Մանկապատանեկան հավաքներին մասնակցելու համար խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին։

1 23456