«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում շարունակվում են մանկապատանեկան հավաքները
«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունում շարունակվում են մանկապատանեկան հավաքները: Ս/թ. նոյեմբերի 6-ին սիրիահայ երեխաները մասնակցեցին հավաքների շրջանակում իրականացվող նկարչության, երաժշտության դասերին, որոնց շնորհիվ ձեռք բերեցին նորանոր գիտելիքներ նշված ոլորտներում։ Նման ուսուցողական և մշակութային ծրագրերը երեխաների մոտ սերմանում են հետաքրքություն և սեր դեպի արվեստն ու մշակույթը և նպաստում են անձի ձևավորմանը, կիրթ և զարգացած անհատի կերտմանը։
Հիշեցնենք, որ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն ամեն շաբաթ օր ժամը 15:00-ից մինչև 17:30-ը 6-ից 9-ը և 10-ից 16 տարեկան երեխաների համար կազմակերպում է մանկապատանեկան հավաքներ։
Մանկապատանեկան հավաքների անցկացման վայրն է «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կենտրոնը։ Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 8ա:
Մանկապատանեկան հավաքներին մասնակցելու համար խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին։