«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում շարունակվում են սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող հանդիպումները
«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը և Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը համագործակցաբար շարունակում են կազմակերպել սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող հանդիպումներ Հայաստանում հաստատված սիրիահայ համայնքի ներկայացուցիչների համար:
Ծրագրի շրջանակում ս/թ. հունվարի 13-ին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կենտրոնում տեղի ունեցավ հերթական կանոնավոր հանդիպումը հոգեբանի հետ: Այն միտված էր հաղորդակցության միջոցով թոթափելու սոցիալ-հոգեբանական համատեքստում ընկած խնդիրները և նպաստելու պատերազմի միջով անցած և ծանր հոգեբանական դրությունում հայտնված անձանց վերականգնման գործընթացին:
«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող հանդիպումներ կրելու են շարունակական բնույթ: