«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում շարունակվում են «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում»անվճար դասընթացները սիրիահայ ընտանիքների համար

Ս/թ․ հունվարի 19-ին «ՀԱԼԷՊ»  հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության շահառու սիրիահայ  ընտանիքները կրկին մասնակից դարձան ֆինանսական թեմայով դասընթացին։

Հանդիպման ընթացքում քննարկվող  հիմանական թեմաներն էին անձնական  բյուջեի արդյունավետ կառավարումը, բանկային հաշիվները և վճարային քարտերը, խնայողությունները, սեփական շահերի պաշտպանությունը, ֆինանսական զեղծարարություններից պաշտպանվելը և ֆինանսական ոլորտին վերաբերող այլ թեմաներ։

Դասընթացները կազմակերպվում են Միջազգային համագործակցության գերմանական խնայաբանկերի հիմնադրամի կողմից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից ֆինանսավորվող «Սիրիահայերի տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի շրջանակում:

Դասընթացների շարունակական բնույթը խոսում է այն մասին, որ խնդրի կարևորությունը սիրիահայերի շրջանում հրատապ է և յուրաքանչյուր ոք գիտակցում է, որ ապրելով նոր միջավայրում, պետք է հնարավորինս իրազեկ լինի, այդ միջավայրում գործող բանկերի գործունեությանը և ֆինանսական համակարգի առանձնահատկություններին։

Այն սիրիահայերը, ովքեր ցանկանում են մասնակցել «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացներին,թող զանգահարեն  010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին:

16144190_1044616949018394_1506416150_n 16176270_1044616769018412_35073365_n