«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում շարունակվում են «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացները

ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում ս/թ․ հունվարի 31-ին կազմակերպվեցին «Ֆինանսական համակարգըՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացը։ Վերջինս կազմակերպվել էր Միջազգային համագործակցության գերմանական խնայաբանկերի հիմնադրամի կողմից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից ֆինանսավորվող «Սիրիահայերի տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի շրջանակում:

«Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» դասընթացի նպատակն է տրամադրել նվազագույն գիտելիքներ Հայաստանում գործող բանկերի և ֆինանսական համակարգի գործունեության մասին Հայաստանում բնակվող սիրիահայերին, քանի որ կան մի շարք տարբերությոններ և առանձնահատկություններ Սիրիայի և Հայաստանի ֆինասական համակարգերում։

Հիմանական քննարկվող  թեմաներից  են անձնական  բյուջեի արդյունավետ կառավարումը, բանկային հաշիվները և վճարային քարտերը, խնայողությունները, սեփական շահերի պաշտպանությունը, ֆինանսական զեղծարարություններից պաշտպանվելը և ֆինանսական ոլորտին վերաբերող այլ թեմաներ։

Այն սիրիահայերը, ովքեր ցանկանում են մասնակցել «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացներին,խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին:

«Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացների կազմակերպումը «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում կրելու է շարունակական բնույթ։

16441385_1912580052304039_20943386_n 16425398_1912591805636197_203287297_n