«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում շարունակվում են «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացները

Ս/թ․ նոյեմբերի 29-ին և  դեկտեմբերի 1-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում հերթական անգամ  կազմակերպվեց «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացների շարքը սիրիահայ ընտանիքների համար:

Դասընթացներն իրականացվում են Միջազգային համագործակցության գերմանական խնայաբանկերի հիմնադրամի կողմից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից ֆինանսավորվող «Սիրիահայերի տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի շրջանակում:

«Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով դասընթացները նպատակ ունեն բարձրացնել  Հայաստանում գտնվող սիրիահայերի տեղեկացվածությունը Հայաստանի ֆինանսական դաշտում։

Դասընթացների ընթացքում քննարկվեցին մի շարք թեմաններ, ինչպիսիք են  բյուջեի արդյունավետ կառավարումը, բանկային հաշիվները և վճարային քարտերը, խնայողությունները, ապահովագրությունը, սեփական շահերի պաշտպանությունը և մի շարք նմանատիպ այլ հարցեր։ Քննարկումների ընթացքում մի շարք սիրիահայերի հետաքրքրող հարցեր ստացան իրենց պատասխանները։

Այն սիրիահայերը, ովքեր ցանկանում են մասնակցել «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացներին,խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարին:

«Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացների կազմակերպումը «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում կրելու է շարունակական բնույթ։

15240278_1878864699008908_2045123395_n 15310513_1879085062320205_1875992870_n