«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում շարունակվում է մարդասիրական օգնության տրամադրումը սիրիահայ ընտանիքներին
Ս/թ. մարտի 28-ին կրկին կայացավ մարդասիրական օգնության բաշխում «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում։
Օգնության շրջանակներում տրամադրվեց հագուստ, կոշիկ և հիգենիայի պարագաներ։
Մարդասիրական օգնության տրամադրման շարունակականության ապահովման համար «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն իր խորին երախտիքն է հայտնում բոլոր այն կազմակերպություններին, որոնք վստահում են «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գործունեությանը և ականջալուր լինում սիրիահայ ընտանիքների խնդիրներին։