«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում շարունակվում է մարդասիրական օգնության հատկացումը

2016, ապրիլ 1: Երեք օր շարունակ «ՀԱԼԷՊ» կազմակերպությունը Հայաստանում հաստատված և կարիքի մեջ գտնվող սիրիահայ ընտանիքներին տրամադրում է մարդասիրական օգնություն՝ հագուստ: Վերջինս հատկացվել է «Մեծն Ներսես» բարեգործական կազմակերպության կողմից:

Հագուստի տրամադրումը սիրիահայ ընտանիքներին շարունակվելու է նաև ս/թ. ապրիլի 4-ին, ժամը՝ 12:00-ից 17:00 «ՀԱԼԷՊ» կազմակերպության կենտրոնում: Հասցե՝ ք. Երևան, Հյուսիսային պող. 11:

Օգնությունը ստանալու համար կարևոր է, որ սիրիահայ ընտանիքներն իրենց հետ ունենան անձնագրի պատճեն:

12948582_10153786185888153_627266772_o