«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում սիրիահայ մանուկները պատրաստվում են Սբ․ Հարության տոնին

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում ս/թ․ մարտի 25-ին սիրիահայ մանուկները կրկին համախմբվել էին մանկապատանեկան հավաքի շուրջ։

Սբ․ Հարության տոնին ընդառաջ, սիրիահայ երեխաները իրենց սեփական ձեռքերով պատրաստեցին տոնը խորհրդանշող բացիկներ, որոնք ներկայացվելու են առաջիկայում կազմակերպվելիք փոքրիկ ցուցահանդեսին։

Մանուկների համար կազմակերպվեցին տեղեկատվական  նախապատրաստական աշխատանքներ  Սբ․Հարության տոնին նվիրված առաջիկա կինոդիտման համար, որին հաջորդեցին ավանդական խաղերի, երգի ու պարի անցկացումը։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի նախաձեռնած մանկապատանեկան հավաքների նպատակը սիրիահայ մանուկներին և պատանիներին տրամադրելն է գիտելիքներ և հմտություններ, որոնք անձի զարգացման համար մեծ նշանակություն ունեն։

Հիշեցնենք՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի մանկապատանեկան հավաքներն անց են կացվում ամեն շաբաթ օր, ժամը 15:00-ից մինչև 17:30-ը, 4-ից 9-ը և 10-ից 16 տարեկան երեխաների համար:

Մանկապատանեկան հավաքների անցկացման վայրն է «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կենտրոնը։ Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 8ա:

Մանկապատանեկան հավաքներին մասնակցելու համար խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին։

1 2 3 4 5 6