«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում սիրիահայ մանուկներն ու պատանիները պատրաստվում են տոներին

Ս/թ. նոյեմբերի 26-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կայացած մանկապատանեկան հավաքն իր շուրջն էր համախմբել մեծաթիվ սիրիահայ մանուների և պատանիների:

Այս անգամ մանկապատանեկան հավաքի մասնակիցներն ամանորին ընդառաջ՝ սովորեցին պատրաստել տոնական ձեռագործ աշխատանքներ, ինչպես նաև նկարեցին թեմատիկ նկարները և երգեցին տոնին նվիրված երգեր:

Հիշեցնենք՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի նախաձեռնությամբ ամեն շաբաթ օր, ժամը 15:00-ից մինչև 17:30-ը, 6-ից 9-ը և 10-ից 16 տարեկան երեխաների համար կազմակերպվում են մանկապատանեկան հավաքներ։

Մանկապատանեկան հավաքների անցկացման վայրն է «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կենտրոնը։ Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 8ա:

Մանկապատանեկան հավաքներին մասնակցելու համար խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին։

15218517_1130727107042449_628777228_n 15240171_1130727063709120_1676770475_n 15228122_1130727023709124_1851717152_n 15207964_1130726997042460_795726909_n 15086968_1122435174538309_1216029595_n-1 15226558_1130726903709136_1092297399_n