«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում սիրիահայ և տեղաբնակ երիտասարդներին ներկայացվեց սոցիալական մարքեթինգը

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը ս/թ. հուլիսի 30-ին սիրիահայ և տեղաբնակ երիտասարդների համար կազմակերպել էր «Սոցիալական մարքեթինգը և դրամահավաքը» թեմայով անվճար դասընթաց: Վերջինս իրականացվեց Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության կողմից ֆինանսավորվող «Սիրիահայ երիտասարդները հանուն ավելի լավ ապագայի Հայաստանում» ծրագրի շրջանակում։

Բաց դասընթացի դասընթացավարը՝ «Ակադեմիքս Թիմ» բիզնես խորհրդատվական ընկերության հիմնադիր Լիլիթ Ճուղուրյանը երիտասարդներին տրամադրեց հիմնավոր գիտելիքներ սոցիալական մարքեթինգի էության և կիրառման անհրաժեշտության, սոցիալական մարքեթինգի տեսության զարգացման պատմական ակնարկի, ըստ ոլորտների սոցիալական մարքեթինգի կիրառության, նպատակների և խնդիրների վերաբերյալ: Մանրամասնորեն ներկայացվեց նաև սոցիալական մարքեթինգի ձևաչափերը՝ հովանավորչությունը, ֆոնդերի հայթայթումը, կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը:

Դասընթացը կրելով ինտերակտիվ բնույթ՝ հնարավորություն ընձեռեց հասարակական ոլորտում գործող երիտասարդներին արժեքավոր գիտելիքներ և հմություններ ձեռք բերել սոցիալական մարքեթինգային ուղղվածություն ունեցող ծրագրերի մշակման, իրականացման և գնահատման վերաբերյալ:

Դասընթացի ավարտին երիտասարդները հնարավորություն ունեցան դասընթացավար Լիլիթ Ճուղուրյանին ուղղելու հարցեր և ստանալու պատասխաններ: