«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում վերսկսեցին մանկապատանեկան հավաքները

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունում ս/թ. հոկտեմբերի 8-ին վերսկսեցին մանկապատանեկան հավաքները:Կարևորելով նոր սերնդի շրջանում հայրենաճանաչողությունը, անձի ձևավորման գործում կարևորագույն նպաստ ունեցող ուսուցողական և մշակութային ծրագրերը, ինչպես նաև առողջ ապրելակերպը՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն ամեն շաբաթ օր, ժամը 15:00-ից մինչև 17:30-ը 6-ից 9-ը և 10-ից 16 տարեկան երեխաների համար կազմակերպում է մանկապատանեկան հավաքներ։

Մասնակցելով մանկապատանեկան հավաքներին մանուկները ձեռք են բերելու նորանոր գիտելիքներ, սովորելու են արաբերեն, մասնակից են լինելու տարատեսակ ուսուցողական հետաքրքրաշարժ խաղերի, ինչպես նաև այցելելու են Հայաստանի տեսարժան վայրերը։
Մանկապատանեկան հավաքների անցկացման վայրն է «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կենտրոնը։ Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 8ա:

Մանկապատանեկան հավաքներին մասնակցելու համար խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին։
14642687_1080856362029524_938188460_n-1 14627717_1080856418696185_1601687720_n-1