«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում վերսկսվեցին երիտասարդաց խորհրդի հավաքները

       Ս/թ. նոյեմբերի 12-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունում վերսկսվեցին երիտասարդաց խորհրդի աշխատանքները։ Թվով քառասուն սիրիահայ երիտասարդներ համախմբվել էին քննարկելու երիտասարդաց խորհրդի հետագա անելիքները՝ ուղղված երիտասարդների ներուժի զորեղացմանը, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիական, մշակութային կյանքում սիրիահայ երիտասարդների ակտիվ ներգրավվածությանը։

Նմանատիպ հավաքների շնորհիվ Մայր Հայրենիքում օթևան գտած երիտասարդները հնարավորություն ունեն ոչ միայն ճանաչելու իրենց երկիրը, դառնալու արժանապատիվ քաղաքացի, այլև առաջ քաշելու իրենց նոր և ապագայակերտ գաղափարները և միասնական ջանքերի շնորհիվ  կառուցելու լուսավոր և հզոր Հայաստան։

Հիշեցնենք, որ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի ծրագրերի շրջանակներում երիտասարդաց հավաքները տեղի են ունենում ամեն շաբաթ օր, ժամը 18:30-ին։

Երիտասարդաց հավաքներին մասնակցելու համար խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 62 հեռախոսահամարներին։

 15032388_10210998102531144_52937735_n 15032394_10210998102091133_1078470304_n 15058538_10210998101451117_2058255135_n 15086403_10210998101091108_1482473537_n