«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում վերսկսվեցին «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» դասընթացները

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում վերսկսվեցին «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» դասընթացները։

Ս/թ․ հունվարի 17-ին կայացած հանդիպման շրջանակում քննարկվող  հիմանական թեմաներից  էին  անձնական  բյուջեի արդյունավետ կառավարումը, բանկային հաշիվները և վճարային քարտերը, խնայողությունները, սեփական շահերի պաշտպանությունը, ֆինանսական զեղծարարություններից պաշտպանվելը և ֆինանսական ոլորտին վերաբերող այլ թեմաներ։

«Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» դասընթացները կազմակերպվում են Միջազգային համագործակցության գերմանական խնայաբանկերի հիմնադրամի կողմից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից ֆինանսավորվող «Սիրիահայերի տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի շրջանակում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում գործող բանկերի գործունեությունը և ֆինանսական համակարգի առանձնահատկությունները անծանոթ են դեռ Հայաստանում ապաստանած սիրիահայերին՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն կարևոր է համարում դասընթացի շարունակականության ապահովումը։

Այն սիրիահայերը, ովքեր ցանկանում են մասնակցել «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացներին,խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին:

16117244_1258974834148983_218718108_n 16118442_1258974800815653_31322876_n