«ՀԱԼԷՊ ՀԲՀԿ-ում տեղի ունեցավ «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» անվճար դասընթացը
Ս/թ․ հունվարի 24-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում սիրիահայերի մասնակցությամբ կրկին կայացավ ֆինանսական թեմայով դասընթաց։
Հանդիպման ընթացքում քննարկվող հիմանական թեմաներն են անձնական բյուջեի արդյունավետ կառավարումը, բանկային հաշիվները և վճարային քարտերը, խնայողությունները, սեփական շահերի պաշտպանությունը, ֆինանսական զեղծարարություններից պաշտպանվելը և այլ թեմաներ։
Դասընթացները կազմակերպվում են Միջազգային համագործակցության գերմանական խնայաբանկերի հիմնադրամի կողմից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից ֆինանսավորվող «Սիրիահայերի տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի շրջանակում:
Դասընթացները կկրեն շարունակական բնույթ, ուստի շտապեք մաս կազմել նրան։
Բոլոր այն սիրիահայերը, ովքեր ցանկանում են մասնակցել «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացներին, խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին: