«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում տրամադրվեց «Վորլդ Վիժն Հայաստանի» կողմից հատկացված մարդասիրական օգնությունը

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում 2016թ-ի ապրիլի 12-ին տեղի ունեցավ հերթական մարդասիրական օգնության տրամադրումը Հայաստան տեղափոխված սիրիահայ համայնքին։

«ՀԱԼԷՊ» կազմակերպության շահառու ընտանիքներին տրամադրվեց «Վորլդ Վիժն Հայաստան» զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպության  կողմից հատկացված մարդասիրական օգնությունը՝ նոր հագուստ, գլխարկ, կոշիկ, հողաթափ, պայուսակ և այլն։

«ՀԱԼԷՊ» կազմակերպությունն իր խորին շնորհակալությունն է հայտնում «Վորլդ Վիժն Հայաստան» զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպությանը՝ Հայաստան տեղափոխված սիրիահայ համայնքի խնդիրները մշտապես ուշադրության արժանացնելու և շարունակական մարդասիրական օգնություն տրամադրելու համար։

Հարկ է նշել, որ վերոհիշյալ օգնության տրամադրումը շարունակվելու է նաև հաջորդ օրերին։

13016768_10154312101881412_1026405276_o

12991847_10154312101916412_179138643_o

13010206_10154312102156412_608562506_o

13010011_10154312101996412_911783960_o