«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ. Սիրիահայ և տեղաբնակ երիտասարդները միասին քննարկեցին «Ակտիվ քաղաքացիություն» թեման

Ս/թ. փետրվարի 26-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում կայացավ սիրիահայ և տեղաբնակ երիտասարդներից կազմված «ՍՔԱՅ» երիտասարդական ակումբի երկրորդ հանդիպումը։

«ՍՔԱՅ» երիտասարդական ակումբը ստեղծվել է «Հմտություններ և գիտելիքներ հանուն երիտասարդների հզորացման» ծրագրի շրջանակում, որը նախաձեռնվել է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից և իրականացվում է ԱՄՆ պետդեպարտամենտի բնակչության, փախստականների և միգրացիայի բյուրոյի ֆինանսավորմամբ:

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի և Վորլդ Վիժն Հայաստանի համագործակցությամբ մեկնարկած երիտասարդական ծրագիրն իր շուրջն է համախմբում սիրիահայ և տեղաբնակ երիտասարդների։

Այս անգամ երիտասարդական ակումբում հյուրընկալվել էր քաղաքագետ Սաղաթէլ Պասիլը, ով երիտասարդներին ներկայացրեց «Ակտիվ քաղաքացիություն» թեման։

Ոչ ֆորմալ կրթության տարրերի հիման վրա կազմված դասընթացը՝ երիտասարդներին տրամադրեց կարևոր գիտելիքներ «Ակտիվ քաղաքացիություն» թեմայի վերաբերյալ։

Դասընթացավար Սաղաթէլ Պասիլի շնորհիվ՝ երիտասարդները ևս մեկ անգամ կարևորեցին քննարկվող թեմայի արդիականությունը քաղաքացիության և կայուն զարգացման գործում։

Մասնակից երիտասարդները ցուցաբերեցին մեծ հետաքրքրություն թեմայի շուրջ՝ ակտիվ մասնակցելով, արտահայտելով սեփական դիրքորոշումները, բանավիճելով դրանց շուրջ և, ի վերջո, գալով փոխհամաձայնության և խնդիրների հանգուցալուծման։

«ՀԱԼԷՊ»  ՀԲՀԿ-ը խորին շնորհակալություն է ցանկանում հայտնել դասընթացավար Սաղաթէլ Պասիլին՝ անչափ հետաքրքիր, ինտերակտիվ և օգտակար դասընթացի համար։

IMG_1062 IMG_1093 IMG_1098 IMG_1105 IMG_1108 IMG_1119 IMG_1149