«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ. Սոցիալ-հոգեբանական աջակցության ծրագրեր

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը շարունակում է կազմակերպել սոցիալ-հոգեբանական աջակացություն տրամադրող հանդիպում Հայաստանում հաստատված սիրիահայերի համար:

Հերթական հանդիպումը ս/թ. հուլիսի 21-ին էր՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կենտրոնում։

Սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող անվճար հանդիպումների նպատակն է օժանդակել պատերազմի միջով անցած և ծանր հոգեբանական դրությունում հայտնված անձանց վերականգնման գործընթացին և նպաստել նրանց ակտիվ ներգրավմանը հայաստանյան քաղաքացիական կյանքում:

Հանդիպումները կրելու են շարունակական բնույթ և տեղի են ունենալու ամեն ուրբաթ, «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կենտրոնում: Հասցե՝ ք. Հյուսիսային պողոտա 11, -1 հարկ։