«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ. «Փրկէ կեանք մը» ծրագրի միջոցով Հայաստան ժամանեց ևս հինգ սիրիահայ

Սույն թվականի նոյեմբերի 25-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության «Փրկէ կեանք մը» ծրագրով Հալեպից Հայաստան տեղափոխվեցին Լիունիկ Բալամջյանը, Ադիբ Բեդրոսը և Նասրի ընտանիքի երեք անդամ, թվով՝ հինգ անձ։

Զվարթնոց օդանավակայանում նրանց դիմավորեցին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի և Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամի ներկայացուցիչները։ Վերոնշյալ անձանց Հալեպից Հայաստան տեղափոխումը հնարավոր դարձավ IDeA հիմնադրամի ցուցաբերած ֆինանսական օժանդակության շնորհիվ:

2015թ-ի մայիս ամսից առ այսօր «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կողմից մշակված և իրականացվող «Փրկէ կեանք մը» ծրագիրը աջակցում է Հալեպում դժվար կացության մեջ հայտնված, նյութական ծանր դրության մեջ գտնվող և օգնության համար «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ին դիմած սիրիահայերին՝ ձեռք բերելու մեկ ուղղությամբ տոմս դեպի Հայաստան։

Հիշեցնենք, որ 2016թ-ի հոկտեմբերի 15-ին IDeA հիմնադրամը, տարածելով հայտարարություն սիրիահայերի իրավիճակի վերաբերյալ, իր աջակցությունն է հայտնել նաև Հայաստան տեղափոխվել ցանկացող սիրիահայերին: IDeA հիմնադրամի այս նախաձեռնությունն իրականացվում  է «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Փրկէ կեանք մը» ծրագրի շրջանակում՝ նեցուկ կանգնելով պատերազմական Սիրիայից Հայաստան գալ փափագող անձանց:

15211744_1000999473380142_2059564546_n 15240144_1000999296713493_2117854959_n 15207882_1001000013380088_1668311396_n