«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ. «Փրկէ կեանք մը» ծրագրով Հալեպից Հայաստան տեղափոխվեց ևս յոթ հոգի

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության «Փրկէ կեանք մը» ծրագրի շրջանակում Հալեպից Հայաստան տեղափոխվեցին Զուլամյան, Տեր-Դավիթյան և Սարգսյան ընտանիքները, թվով յոթ հոգի։

Ժամանող ընտանիքներին Զվարթնոց օդանավակայանում ջերմորեն դիմավորեցին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի ներկայացուցիչները։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում աշխարհասփյուռ հայ բարերարներին՝ «Փրկէ կեանք մը» ծրագրին աջակցելու և կյանքեր փրկելու համար։

Հիշեցնենք՝ 2015թ-ի մայիս ամսից առ այսօր «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն իրականացնում է «Փրկէ կեանք մը» ծրագիրը, որի նպատակն է աջակցել Հալեպում դժվար կացության մեջ հայտնված, նյութական ծանր դրության մեջ գտնվող և օգնության համար «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ին դիմած սիրիահայերին՝ ձեռք բերել մեկ-ուղղությամբ տոմս Լիբանանից դեպի Հայաստան։

14801242_978678088945614_1275413853_n 14804964_978678185612271_1869158248_n 14874890_978678238945599_1043294222_n