«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ. «Փրկէ կեանք մը» ծրագրով Հայաստան տեղափոխվեց Բաբայանների ընտանիքը

Այսօր՝ նոյեմբերի 1-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության «Փրկէ կեանք մը» ծրագրով Լիբանանից Հայաստան տեղափոխվեցին Բաբայանների ընտանիքը, թվով 4 հոգի։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի ներկայացուցիչները ջերմորեն դիմավորելով Բաբայաններին Զվարթնոց օդանավակայանում՝ նրանց ուղեկցեցին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գրասենյակ, որտեղ ընտանիքին տրամադրվեց ֆինանսական օգնություն և մարդասիրական օգնության փաթեթներ։

Բաբայանների ընտանիքի մեկ ուղղությամբ տոմսերի ապահովումը և ֆինանսական օգնության տրամադրումը հնարավոր դարձավ դոկտոր Արա և տիկին Թալար Չալյանների կողմից տրամադրված մարդասիրական օժանդակության շնորհիվ:

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը հոգաց նաև ժամանած ընտանիքի կեցության խնդիրը՝ անհատ բարերար Րաֆֆի Դուդակլյանի աջակցությամբ ապահովելով բնակարան։

Հիշեցնենք՝ 2015թ-ի մայիս ամսից առ այսօր «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կողմից մշակված և իրականացվող «Փրկէ կեանք մը» ծրագիրը աջակցում է Հալեպում դժվար կացության մեջ հայտնված, նյութական ծանր դրության մեջ գտնվող և օգնության համար «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ին դիմած սիրիահայերին՝ ձեռք բերելու մեկ-ուղղությամբ տոմս դեպի Հայաստան։

14937124_984363205043769_1560320975_n 14959040_10202133297051475_548418308_o