«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ. «Փրկէ կեանք մը» ծրագրով Հայաստան տեղափոխվեց Քուզույանների ընտանիքը

2016թ-ի նոյեմբերի 1-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության «Փրկէ կեանք մը» ծրագրով Հալեպից Հայաստան տեղափոխվեցին Քուզույանների ընտանիքը, թվով 5 հոգի։

Զվարթնոց օդանավակայանում Ժամանած ընտանիքին դիմավորեցին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի ներկայացուցիչները։

Քուզույան ընտանիքի տեղափոխումը Հալեպից Հայաստան հնարավոր դարձավ իրականացնել Դանիայի հայ համայնքի մարդասիրական աջակցությամբ։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում Դանիայի հայ համայնքի ներկայացուցիչներին՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գործունեությանը հավատ ընծայելու և Մայր գաղութի զավակներին կենսական նշանակություն ունեցող օգնություն ցուցաբերելու համար։

Հիշեցնենք՝ 2015թ-ի մայիս ամսից առ այսօր «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կողմից մշակված և իրականացվող «Փրկէ կեանք մը» ծրագիրը աջակցում է Հալեպում դժվար կացության մեջ հայտնված, նյութական ծանր դրության մեջ գտնվող և օգնության համար «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ին դիմած սիրիահայերին՝ ձեռք բերելու մեկ-ուղղությամբ տոմս դեպի Հայաստան։

14914776_984374365042653_210836765_n