«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ. «Փրկէ կեանք մը» ծրագրով Հայաստան տեղափոխվեցին ևս երեք հոգի

2016թ-ի նոյեմբերի 11-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության «Փրկէ կեանք մը» ծրագրով Հալեպից Հայաստան տեղափոխվեցին Եղսապետ Պետրոսը, Ռոզէ Սաբան և Սիրվարդ Օհանեսյանը։

Ժամանած անձանց Զվարթնոց օդանավակայանում դիմավորեցին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի և Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամի ներկայացուցիչները։ Նրանց տեղափոխումը Հալեպից Հայաստան հնարավոր դարձավ IDeA հիմնադրամի ցուցաբերած աջակցության շնորհիվ:

2016թ-ի հոկտեմբերի 15-ին Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամը, տարածելով հայտարարություն սիրիահայերի իրավիճակի վերաբերյալ, իր աջակցությունն է հայտնել նաև Հայաստան տեղափոխվել ցանկացող սիրիահայերին: IDeA հիմնադրամի այս նախաձեռնությունն իրականացվում  է «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Փրկէ կեանք մը» ծրագրի շրջանակում՝ նեցուկ կանգնելով պատերազմական Սիրիայից Հայաստան գալ փափագող անձանց:

Հիշեցնենք՝ 2015թ-ի մայիս ամսից առ այսօր «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կողմից մշակված և իրականացվող «Փրկէ կեանք մը» ծրագիրը աջակցում է Հալեպում դժվար կացության մեջ հայտնված, նյութական ծանր դրության մեջ գտնվող և օգնության համար «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ին դիմած սիրիահայերին՝ ձեռք բերելու մեկ ուղղությամբ տոմս դեպի Հայաստան։

15057911_991529754327114_1734152362_n 15049943_991530184327071_294970729_n