«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ. «Փրկէ կեանք մը» ծրագրով Հալեպից Հայաստան տեղափոխվեց ևս վեց հոգի

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության «Փրկէ կեանք մը» ծրագրով ս/թ․ հոկտեմբերի 18-ին Հալեպից Հայաստան տեղափոխվեցին Խըլօ և Դիշոյան ընտանիքները, թվով վեց հոգի:

Ժամանած ընտանիքներին Զվարթնոց օդանավակայանում ջերմորեն դիմավորեցին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի ներկայացուցիչները: Ընտանիքների տեղափոխումը Հայրենիք հնարավոր դարձավ բարերարների աջակցությամբ։

Հիշեցնենք՝ 2015թ-ի մայիս ամսից առ այսօր «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն իրականացնում է «Փրկէ կեանք մը» ծրագիրը, որի նպատակն է աջակցել Հալեպում դժվար կացության մեջ հայտնված, նյութական ծանր դրության մեջ գտնվող և օգնության համար «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ին դիմած սիրիահայերին՝ ձեռք բերել մեկ-ուղղությամբ տոմս Լիբանանից դեպի Հայաստան։

14628041_973499432796813_1878249742_n 14800919_973499516130138_611459871_n