«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ. «Փրկէ կեանք մը» ծրագրով ևս հինգ հոգի Հալեպից տեղափոխվեց Հայաստան

2016թ-ի հոկտեմբերի 23-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության «Փրկէ կեանք մը» ծրագրի շրջանակում Հալեպից Հայաստան տեղափոխվեց Բեթերյան ընտանիքը՝ թվով հինգ հոգի։ Զվարթնոց օդանավակայանում նրանց դիմավորեցին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի ներկայացուցիչները։

Ընտանիքի տեղափոխումը Հայրենիք հնարավոր դարձավ բարերարների աջակցությամբ։

Հիշեցնենք՝ 2015թ-ի մայիս ամսից առ այսօր «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն իրականացնում է «Փրկէ կեանք մը» ծրագիրը, որի նպատակն է աջակցել Հալեպում դժվար կացության մեջ հայտնված, նյութական ծանր դրության մեջ գտնվող և օգնության համար «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ին դիմած սիրիահայերին՝ ձեռք բերել մեկ-ուղղությամբ տոմս Լիբանանից դեպի Հայաստան։ Ի աջակցություն այս ծրագրի իրականացմանը՝ աշխարհի բազմաթիվ անկյուններից շարունակաբար նվիրաբերվում են գումարներ:

14825623_976921559121267_1332658007_n