«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ. Ֆինանսների կառավարման մասին անվճար դասընթաց սիրիահայերի համար

Ս/թ. սեպտեմբերի 28-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում տեղի ունեցավ «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթաց Հայաստանում հաստատված սիրիահայերի համար:

Դասընթացի մասնակիցները ծանոթանալով ՀՀ-ում գործող ֆինանսական համակարգին՝ գիտելիքներ ձեռք բերեցին անձնական ֆինանսաների կառավարման մասին:

Դասընթացը կազմակերպվում է Միջազգային համագործակցության գերմանական խնայաբանկերի հիմնադրամի կողմից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից ֆինանսավորվող «Սիրիահայերի տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի շրջանակում:

Այն սիրիահայերը, ովքեր ցանկանում են մասնակցել «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացներին և ձեռք բերել կենսական նշանակություն ունեցող գիտելիքներ, թե ինչպես պաշտպանել իրավունքները, ինչպես խնայել՝ ունենալով մեծ ծախսեր և փոքր եկամուտ, ինչպես օգուտ քաղել ֆինանսական ծառայություններից, խնդրում ենք զանգահարել «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գրասենյակ՝ 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին: