«Հայաստան – Արցախ» հիմնադրամը տեսողական խնդիրներ ունեցող սիրիահայերի կողքին

2018 թվականի մայիսի 5-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի գրասենյակում սիրիական հակամարտության հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերին տրամադրվեց մարդասիրական օգնություն:

Կազմակերպության շահառուները, ովքեր ունեն տեսողական խնդիրներ, ստացան «Հայաստան – Արցախ» հիմնադրամի կողմից հատկացված օպտիկական ակնոցներ:

«ՀԱԼԵՊ» ՀԿ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում «Հայաստան – Արցախ» հիմնադրամին շարունակական համագործակցության և սիրիական հակամարտության արդյունքում Հայաստանում ապաստանած սիրիահայերին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար: