Համբարձման տոնին նվիրված բարեգործական ճաշկերույթ

2019 թ. մայիս 30-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության («ՀԱԼԵՊ» ՀԿ) տիկնանց խորհուրդը կազմակերպել էր բարեգործական ճաշկերույթ Համբարձման տոնի առթիվ։

Բարեգործական միջոցառման մասնակիցները այցելեցին Սուրբ Աստվածածին եկեղեցի, որից հետո ռեստորանային համալիրներից մեկում տեղի ունեցավ բարեգործական ճաշկերույթը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ տիկնանց խորհրդի անդամ Թանիա Բաբողլյանը՝ հյուրերին ներկայացնելով Համբարձման տոնի խորհուրդն ու նշանակությունը, որից հետո կազմակերպվեցին հետաքրքրաշարժ խաղեր ու վիճակահանություններ:

Միջոցառմանը մասնակից կանայք հաճույքով համտեսեցին արևելյան խոհանոցին բնորոշ համեղ ճաշատեսակները՝ պատրաստված տիկնանց խորհրդի անդամների կողմից:

Բարեգործական միջոցառման շահույթը ծառայելու է «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի գործունեության շարունակականության ապահովմանը՝ նպաստելով Հայաստանում հաստատված սիրիահայ համայնքի բարօրությունն ապահովող ծրագրերի իրականացմանը:

«ՀԱԼԵՊ» ՀԿ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում կազմակերպության տիկնանց խորհրդին՝ ջանք ու եռանդ չխնայելու և ուրույն նպաստ ունենալու կազմակերպության մարդասիրական ծրագրերի իրականացման գործում: