Հայաստանում գտնվող սիրիահայերի խնդիրների լուծմանն ուղղված ամերիկաբնակ բարերար Շողիկ Մանուկյանի մարդասիրական նպաստը

«ՀԱԼԷՊ» հայրենակցական   բարեսիրական   հասարակական կազմակերպությունը իր գործունեության պատմության  ողջ ընթացքում պատիվ է ունեցել գործակցել այնպիսի հայորդիների հետ, ովքեր աշխարհի տարբեր անկյուններից պատրաստակամություն են հայտնել իրենց սեփական ներդրումն ունենալ հայրենիքում ապաստանած սիրիահայերի կարիքների թոթափմանը և նրանց ընտանքիների  բարօրության ապահովմանը։

Մարդիկ, որոնց սիրտն ու միտքը բռունցք կազմելով ուղղվում են այն առորեական և արմատական խնդիրների հաղթահարմանը, որոնց առերեսվում է իր տնից ու հողից զրկված յուրաքանչյուր սիրիահայ։

Այսօր երախտիքի խոսք ենք ցանկանում հղել մեր ամերիակահայ բարերար  Շողիկ Մանուկյանին, ով «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն իրականացրած «Որդեգրիր ընտանիք մը» մարդասիրական շտապ օգնության ծրագրի մաս է կազմում՝ այդ կերպ, շարունակաբար, ֆինանսական օժանդակություն հատկացնելով տեղահանված և Հայաստանում ապաստան գտած սիրիահայ ընտանիքներին, անհատներին և խոցելի խմբերին՝ լուծելու նրանց առջև ծառացած կենցաղային խնդիրները, ստեղծելու առաջնային բարենպաստ պայմաններ նրանց բնակության հաստատման և միջավայր` ինտեգրման համար։

Նրա հովանավորչության ներքո է գտնվում թվով 2 սիրիահայ ընտանիք։

Մենք անչափ հպարտ ենք, որ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն այն կառույցն է, որ կարողանում է կամրջել Հայաստանում ապաստանած սիրիահայերին Ձեզ՝ միասնական ջանքերով հասնելու բարեկեցության ու արժանավայել կյանքի։

Մեր առաքելության իրագործման ճանապարհին, մենք չենք դադարի երախտապարտ լինել Ձեզ՝ մեզ և մեր սիրիահայերին սատար կանգնելու համար, քանզի դա օժանդակություն է ոչ միայն նյութական առումով, այլև վառ ազդակ, որ մենք միայնակ չենք մեր գործում, իսկ սիրիահայը բնավ միայնակ չէ իր անհամար խնդիրների հետ։

Անասելի հպարտ ենք, որ դուք արդեն վաղուց մեր փոքրիկ ընտանիքի մեծագույն անդամն եք դարձել և մեծ հույսեր ենք փայփայում, որ Ձեր բոլոր նվիրական նախաձեռնությունները մշտապես Աստծո օրհնությանը կարժանանան։