Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Ջեյն Լիչը այցելեց «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ

2015թ․ հուլիսի 28-ին, «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը (ՀՀԲՀԿ) պատիվ ունեցավ ընդունել Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչին։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ հիմնադիր նախագահ տիկին Անի Բալխյանը, կազմակերպության գործադիր մարմնի, կանանց հանձնաժողովի անդամները և ծրագրերի աշխատակազմը ջերմագին ողջունեցին տիկին Լիչին Երևանյան գրասենյակում։

Տիկին Քեթրին Լիչի այցելության նպատակն էր մանրամասն տեղեկանալ կազմակերպության գործունեությանը, դրա առաջնային ոլորտներին և ծրագրերին: Հատկապես հատուկ ուշադրություն դարձվեց այն հրատապ հարցերին, որոնք սերտորեն կապված են Սիրիայում ռազմական գործողությունների սրման հետևանքով Հայաստան տեղափոխվող բազմաթիվ սիրիահայերի հետ, և թե ինչպես է «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ հասցեագրում այդ խնդիրները։

Տիկին Անի Բալխյանը համառոտ ներկայացրեց ՀՀԲՀԿ գործողությունները, ծրագրերը, մարդասիրական քարոզարշավները և հետագա պլանները, և նշեց, որ կազմակերպությունը փնտրում և առաջարկում է կիրառելի և երկարաժամկետ լուծումներ հասցեագրելու իր շահառու սիրիահայերի առջև ծառացած խնդիրները, և որը իրականացնում է իր ընթացիկ ռեսուրսների, և տեղական և միջազգային կազմակերպությունների հետ իր գործընկերային կապերի շնորհիվ։ Ավելին, նա նաև խոսեց «Փրկեք կյանքեր», «Հյուրընկալիր ընտանիք», «Որդեգրիր ընտանիք» և «Տաքուկ ձմեռ» ծրագրերի մասին, որոնք նախատեսում են ստեղծել առաջնային անհրաժեշտ հիմք և պայմաններ պատերազմից տուժած սիրիահայերի բնակության հաստատման և ինտեգրման համար։

Տիկին Քեթրին Լիչը բարձր գնահատեց կազմակերպության կենսականորեն կարևոր աշխատանքը, ջանքերը և նվիրվածությունը, որը մարդասիրական շտապ օգնություն է տրամադրում Հայաստանում ապաստանած աճող սիրիահայ համայնքին։ Տիկին Լիչը նաև կարճ երկխոսություններ ունեցավ հանդիպման յուրաքանչյուր մասնակցի հետ։ Նա հետաքրքրված էր Սիրիայից տեղափոխվելուց հետո սիրիահայերի ապրումների, փորձառության  և Հայաստանում ինտեգրման խնդիրների մասին։

Հանդիպման ժամանակ, քննարկվեցին նաև Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան և «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի միջև հնարավոր համագործակցության գաղափարներ, սատարելու՝ կազմակերպությանը իր հետագա գործունեության իրականացման գործում։

Հանդիպման ավարտին, տիկին Քեթրին Լիչը, կազմակերպության և հանդիպման վերաբերյալ իր տպավորությունների մասին, գրառում կատարեց կազմակերպության հուշամատյանում։