«Հայաստան – Արցախ» հիմնադրամի հերթական օգնությունը սիրիահայ ընտանիքներին

2019թ․ հունիսի 7-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ը մարդասիրական օգնություն տրամադրեց սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում հաստատված սիրիահայերին։

«Հայաստան – Արցախ» հիմնադրամի կողմից որպես օգնություն սիրիահայ ընտանիքներին տրամադրվեցին օպտիկական ակնոցներ՝ նպատակ ունենալով աջակցել տեսողական խնդիրներ ունեցող անձանց և որոշակիորեն բարելավել նրանց առօրյան։  Տրվեց նաև հիգիենիկ պարագա, որը նույնպես տրամադրվել էր «Հայաստան – Արցախ» հիմնադրամի կողմից։

«ՀԱԼԵՊ» ՀԿ-ն իր երախտագիտությունն է հայտնում «Հայաստան-Արցախ» հիմնադրամին՝ Հայաստանում ապաստանած սիրիահայ ընտանիքներին մարդասիրական օգնություն տրամադրելու և կազմակերպության հետ համագործակցությունը շարունակելու համար։