«Հայաստան-Արցախ» հիմնադրամի և «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի միջև համագործակցությունը շարունակվում է

2018 թվականի հուլիսի 11-ին «Հալեպ» ՀԿ-ում տեղի ունեցավ մարդասիրական օգնության բաշխում,որի ընթացքում  բաժանվեցին «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից տրամադրված կանացի կոշիկները ներառող փաթեթներ:

«ՀԱԼԵՊ» ՀԿ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում «Հայաստան-Արցախ» հիմնադրամին շարունակական համագործակցության և Հայաստանում ապաստանած սիրիահայերին մարդասիրական օգնություն տրամադրելու գործում ներդրում ունենալու համար: