Հանդեսին մեկ շաբաթ է մնացել. «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում տեղի ունեցավ հերթական մանկապատանեկան հավաքը

2018թ. հունվարի 27-ին սիրիահայ մանուկները «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում կրկին համախմբվել էին հերթական մանկապատանեկան հավաքի շուրջ։

Շարունակվեցին մանկապատանեկան հանդեսի փորձերը, որի ընթացքում երեխաները կրկնեցին երգերն ու բանաստեղծությունները:

Հանդիպման ընթացքում ելույթ ունեցան երեխաների մայրերից մի քանիսը, ովքեր իրենց երախտիքի խոսքը հայտնեցին մանկապատանեկան հավաքների պատասխանատուներին, ինպես նաև «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ին, իրենց նվիրվածության և ջանքերի համար՝ նշելով, որ իրենց երեխաներն ամեն շաբաթ մեծ հաճույքով են հաճախում հավաքներին:

Հիշեցնենք, որ Սուրբ Ծննդյանը նվիրված հանդեսը տեղի կունենա փետրվարի 3-ին:

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի նախաձեռնած մանկապատանեկան հավաքների նպատակը սիրիահայ մանուկներին և պատանիներին տրամադրելն է գիտելիքներ և հմտություններ, որոնք անձի զարգացման համար մեծ նշանակություն ունեն։

Ուշադրություն, «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի մանկապատանեկան հավաքներն անց են կացվում ամեն շաբաթ օր, ժամը 15:00-ից մինչև 17:30-ը, 4-ից 9-ը և 10-ից 16 տարեկան երեխաների համար:

Մանկապատանեկան հավաքների անցկացման վայրն այսուհետ կլինի Հյուսիսային պողոտա 11 հասցեն (-1 հարկ)։

Մանկապատանեկան հավաքներին մասնակցելու համար խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին։