«ՀԱLԷՊ» ՀԲՀԿ. Ամանորի նախաշեմին պարենի օգնություն տրամադրվեց սիրիահայ ընտանիքներին

Ս/թ. դեկտեմբերի 30-ին Իմփաքթ Հաբ Արմենիա սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամի (45 ընտանիք), Հայ օգնության ֆոնդի «Այո» հարթակի (21 ընտանիք) և PwC ընկերության հայաստանյան գրասենյակի և նրա անձնակազմի (35 ընտանիք) շնորհիվ «ՀԱLԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության շահառու թվով 101 սիրիահայ ընտանիքների տրամադրվեց պարենի օգնություն:

Վերոհիշյալ կառույցների ջանքերի և բարի կամքի դրսևորման շնորհիվ ամանորի նախաշեմին տրամադրված օգնությունն իր ուրույն նպաստն ունեցավ Հայաստանում հաստատված սիրիահայ ընտանիքների համար՝ թոթափելով ընտանիքների անխուսափելի ծախսերը:

«ՀԱLԷՊ» ՀԲՀԿ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում Իմփաքթ Հաբ Արմենիա սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամին, Հայ օգնության ֆոնդին և PwC ընկերության հայաստանյան գրասենյակին և նրա անձնակազմին սիրիահայ համայնքի առջև ծառացած խնդիրներին ուշադրություն դարձնելու և կենսական նշանակություն ունեցող մարդասիրական օգնություն տրամադրելու համար:

Humanitatian aid - Aleppo CCO