Մարդասիրական աջակցություն տեսողական խնդիրներ ունեցող սիրիահայերին «Հայաստան – Արցախ» հիմնադրամից
2018 թվականի մայիսի 17-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի գրասենյակում սիրիական հակամարտության հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերին տրամադրվեց մարդասիրական օգնություն:
Կազմակերպության շահառուները, ովքեր ունեն տեսողական խնդիրներ, ստացան «Հայաստան – Արցախ» հիմնադրամի կողմից հատկացված օպտիկական ակնոցներ:
«ՀԱԼԵՊ» ՀԿ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում «Հայաստան – Արցախ» հիմնադրամին շարունակական համագործակցության և սիրիական հակամարտության արդյունքում Հայաստանում ապաստանած սիրիահայերին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար: