Հերթական մարդասիրական օգնությունը սիրիահայերին` «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից

2019թ․ հուլիս-օգոստոս ամիսներին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի գրասենյակում սիրիահայ փախստական ընտանիքներին բաշխվեց «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից տրամադրված մարդասիրական օգնությունը։

Օգնությունը ներառում էր հիգիենիկ պարագաներ, որոնք տրամադրվեցին հարյուրավոր սիրիահայ փախստական ընտանիքների։

«ՀԱԼԵՊ» ՀԿ-ը իր խորին երախտագիտությունն է հայտնում «Հայաստան-Արցախ» հիմնադրամին՝ սիրիահայ փախստականներին մարդասիրական օգնություն տրամադրելու հարցում ցուցաբերած անգնահատելի աջակցության համար։