Հերթական մարդասիրական օգնությունը

Խոստացվածի համաձայն՝ «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ն շարունակում է օգնություն տրամադրել հայաստանաբնակ սիրիացիներին: Ս.թ. մարտի 30-ից ապրիլի 5-ը «ՀԱԼԷՊ» ՀԿ-ն հագուստներ և Ամերիկայից ստացված սննդամթերք բաժանեց սիրիացիներին:

«ՀԱԼԷՊ» ՀԿ-ի նախագահ Անի Բալխյանը, շնորհակալություն հայտնելով նվիրատուներին, մեծապես կարևորեց նմանատիպ անհատների և կազմակերպությունների հետ համագործակցությունը: «Երբ ուժերը համադրվում են, արդյունքը մշտապես սպասվածից ավելին է լինում»,- նշեց նա:

Հայաստանում արդեն 2 տարի բնակվող սիրիացի մի կին, ով «ՀԱԼԷՊ» -ի շահառու է, մեծապես կարևորեց «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի գործունեությունը, որը, ըստ նրա,  ակյունաքարային է այս դժվարին իրավիճակում իրենց զորավիգ լինելու հարցում: Հատուկ շնորհակալություն հայտնելով՝ նա նշեց, որ «ՀԱԼԷՊ»-ի գործունեությունը մյուս կազմակերպություններից տարբերվում է նրանով, որ վերջինիս հիմնադիրները հենց սիրիացիներ են, ուստի առավել վառ ու հստակ են պատկերացնում իրենց կարիքները:

«ՀԱԼԷՊ» ՀԿ-ն տեղեկացնում է, որ իր գրասենյակում դեռևս մնացել են ԱՄՆ-ից ստացված հագուստներ և սննդամթերք, որը մոտ ապագայում բաժանվելու է կարիքի մեջ գտնվող սիրիացիներին:

[soliloquy id="618"]