«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն բաժանեց հերթական մարդասիրական օգնությունը

photo

Փետրվար ամսին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ստացվել է տղամարդկանց և կանանց համար նախատեսված տարբեր տարիքի և եղանակների համար հագուստ և այլ մարդասիրական օգնություն՝ հրավիրելով կազմակերպությունում հաշվառված սիրիացիներին մոտենալ գրասենյակ՝ ստանալու վերոհիշյալ աջակցությունը:

Փետրվարի 11-ին՝ կազմակերպության կամավորները Ժամը 14:00-18:00 ընկած ժամանակահատվածում թվով 110 ընտանիքների բաժանեցին իրենց անհրաժեշտ քանակի և տեսակի հագուստ, ծածկոցներ և առաջին անհրաժեշտության սնունդ:

photo_1

Կազմակերպության տնօրեն Անի Բալխյանը, ի պատասխան ներկաների հարցերի, նշեց, որ «այսօր դրվեց մի լավ ավանդույթի սկիզբ, որը, խոստանում եմ՝ շարունակական կլինի»:

Բազմազավակ ընտանիքներից մեկի տան փոքրիկը, շնորհակալություն հայտնեց «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությանը՝ նշելով, որ ինքն անչափ զգում էր ստացված օգնության կարիքն ու մեծ ուրախությամբ է ընդունում նվերները:
«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը շարունակում է հավտարիմ մնալ իր առաքելությանն ու աջակցություն ցուցաբերել սիրիական ճգնաժամից տուժած ընտանիքներից և անհատներին:

[soliloquy id=”465″]