ՀՀԲԿ-ն հանդիպեց ՀՀ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպանի հետ

Meeting with the Ambassador-at-Large2013թ.-ի նոյեմբերի 8-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության Խորհրդի անդամները հանդիպեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան պարոն Լևոն Սարգսյանին՝ քննարկելու Սիրիայում տեղի ունեցող ճգնաժամի բարդությունները:

ՀՀԲԿ-ի Խորհրդի անդամները իրենց մտահոգությունները հայտնեցին Սիրիայում տիրող վատթարացող մարդասիրական իրավիճակի վերաբերյալ և ներկայացրին ինչպես Հայաստանում, այնպես էլ Սիրիայում գտնվող սիրիացիներին աջակցելու իրենց ծրագրերը:

Հանդիպման ընթացքում ՀՀԲԿ-ի ներկայացուցիչները քննարկեցին Հայաստանի կառավարության և կազմակերպության միջև համագործակցության հնարավորությունները՝ ներկայացնելով ՀՀԲԿ-ի առաքելությունն ու նպատակները:
Քննարկման ընթացքում ՀՀԲԿ-ն ներկայացրեց ներկայումս Հայաստանում բնակվող առավել խոցելի սիրիացի ընտանիքների և անհատների համար կացարան կառուցելու ծրագիրը: Դրա նպատակն է աջակցել այն սիրիացիներին, ովքեր ի վիճակի չեն Հայաստանում բնակարան ձեռք բերելու և/կամ դժվարանում են վարձ վճարել Հայաստանում սահմանված ցածր աշխատավարձերի պատճառով:

Կազմակերպությունը երկու նամակ հանձնեց Հատուկ հանձնարարություններով դեսպանին, որպեսզի վերջինս դրանք փոխանցի Հայաստանի Հանրապետության Նախագահ պարոն Սերժ Սարգսյանին: Առաջին նամակը ՀՀԲՀԿ-ի կազմավորման մասին տեղեկատվական բնույթ էր կրում, իսկ երկրորդը ներկայացնում էր սիրիահայերի համար կացարան կառուցելու ծրագիրը: Մասնավորապես՝ կազմակերպությունը դիմեց իրեն հողատարածք կամ չօգտագործվող շինություն տրամադրելու խնդրանքով, որպեսզի կյանքի կոչի կացարանի ծրագիրը Երևանում: