ՀՀԲԿ-ն «Շառավիղի» համերգին

2013 թվականի դեկտեմբերի 23-ին  «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության նախագահ Անի Բալխյանը «Օգնիր եղբորդ» հիմնադրամի հրավերով ներկա գտնվեց «ՇԱՌԱՎԻՂ» սիրիահայերի մանկապատանեկան երգչախմբի համերգին՝ կազմակերպված Ամանորին ընդառաջ:

Համերգին ներկա էին Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության, ՄԱԿ-ի գրասենյակի և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Համերգը կազմակերպվել էր բարեգործական նպատակով: Համերգից, ինչպես նաև դրա շրջանակներում կազմակերպված նվիրատվության արդյունքում  կուտակված հասույթը  նախատեսվում էր հատկացնել այս աղետալի պայմաններում դեռևս  Սիրիայում բնակվող փոքրիկներին:

Այդ նպատակով, «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության նախագահը, հաշվի առնելով, որ միջոցառման նպատակներն ամբողջությամբ համընկնում են ՀՀԲԿ-ի նպատակներին, այն է՝ աջակցություն ցուցաբերել Հայաստանում և Սիրիայում կարիքի մեջ գտնվող սիրիացիներին,  100 000 դրամ նվիրաբերեց՝ ի բարօրություն սիրիացի մանուկների: