«Հյուրընկալիր ընտանիք մը» ծրագիրը Սպիտակում

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն իրականացնում  է «Հյուրընկալիր ընտանիք մը» բնակարանային շտապ օգնության ծրագիրը, որի նպատակն է ապահովել սիրիահայ համայնքին առաջնային կենսական ռեսուրսներով՝ տրամադրելով ապաստան և բարենպաստ պայմաններ, ինչպես նաև նպաստելով նրանց կայացմանը և ինտեգրմանը հայաստանյան քաղաքացիական կյանքում։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը ծրագիրն իրականացնում է Երևան և Սպիտակ քաղաքներում։

Համագործակցելով Global Hope Network International-ի և Մելքոնյան ընտանիքի հետ՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը սիրիահայ կարիքավոր ընտանիքներին ապահովում է ապաստանով Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։

Ներկայումս Սպիտակում ծրագրի շահառու երեք սիրիահայ ընտանիք կա։ Բնակվելով Սպիտակում  նրանք զբաղվում են գյուղատնտեսությամբ՝ ընտանի կենդանիներ են բուծում, մշակում  իրենց հատկացված հողակտորները, իսկ ստացված արտադրանքը օգտագործում են  առօրեական հոգսերը հոգալու նպատակով։

Բնակություն հաստատելով Սպիտակ քաղաքում՝ սիրիահայ ընտանիքները չեն վճարում վարձ բնակության համար, ինչպես նաև չեն վճարում կոմունալ ծախսերի համար: