Հնագույն ժամանակներից դեպի արդիականություն

2015 թվականի հուլիսի 22-ին, «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը կմեկնարկի «Ավանդական ասեղնագործություն՝ հնագույն ժամանակներից դեպի արդիականություն» աշխատանքային սեմինարի առաջին հանդիպումը, որը իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցություն ընկերության (ԳՄՀԸ) «Ավանդական ասեղնագործության դասընթացներ կանանց համար» ծրագրի շրջանակում։
Ծրագրի հիմնական նպատակն է՝ բարելավել սիրիահայ մասնագետների և ծրագրի անմիջական շահառուների բարեկեցությունը, ինչպես նաև նպաստել հայկական ավանդական ասեղնագործության տարածմանը։

Աշխատանքային սեմինարը, որը կներկայացնի ավանդական ասեղնագործության ուղղությունները, ինչպես նաև դրանց պատմական զարգացումներն ու էվոլյուցիան,, առանձնահատկությունները, կվարի Հալեպի Մարտիրոս Սարյանի անվան արվեստի ակադեմիայի ղեկավար, նկարիչ` Հրազդան Թոքմաջյանը։

Ավելի քան 50 մասնակից, մասնավորապես ծրագրի անմիջական շահառու կանայք, ԳՄՀԸ, «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ, լրատվական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և ուսանողները կմասնակցեն աշխատանքային սեմինարին։ Աշխատանքային սեմինարի առաջին հանդիպումը տեղի կունենա չորեքշաբթի օրը, ժամը 15։00-ին, «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ գրասենյակում (հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Հյուսիսային պողոտա 11)։

needle-work2