ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների վերաբերյալ սեմինար՝ նախատեսված Հայաստանի, Իրաքի և Սիրիայի երիտասարդության համար

Ապրիլի 11-14-ը, «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում, «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը («Հալեպ» ՀԿ) և հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը Աղվերանում կազմակերպեցին 4-օրյա սեմինար Հայաստանի, Իրաքի և Սիրիայի երիտասարդների համար՝ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) մասին:

Սեմինարի նպատակն էր երիտասարդներին տեղեկացնել ԿԶՆ-ի դերի մասին՝ փախստականների և տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության, հասարակության և պետությունների զարգացման գործում, ինչպես նաև մասնակիցներին սովորեցնել ներկայացման և մոդերացիայի հմտություններ՝ հետագայում կիրառելու իրենց գիտելիքն ու հմտությունն իրենց համայնքներում: Սեմինարն անցկացրեցին  Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) արտաքին կապերի պատասխանատու տկն. Անահիտ Հայրապետյանը և Գերմանիայի «Հաց աշխարհի համար» կազմակերպությունից ՝ գենդերի թեմայի ուղղվածությամբ դասընթացավար տկն. Էվա Էնգելհարդ Ուենթը:

 

Օր առաջին

Սեմինարի առաջին օրը տկն. Անահիտ Հայրապետյանը մասնակիցներին ներկայացրեց ՄԱԿ ՓԳՀ-ի պատմությունն ու մանդատը, փախստականների դրությունն ամբողջ աշխարհում, ՄԱԿ ՓԳՀ-ի գործունեությունը Հայաստանում և ԿԶՆ-ի դերը՝ փախստականների իրավունքների պաշտպանության գործում:  Առաջին պրեզենտացիայից հետո, մասնակիցները դիտեցին տեսաֆիլմ Ֆրիտյոֆ Նանսենի դերակատարության մասին՝ որպես Ազգերի լիգայի փախստականների հարցերով առաջին Գերագույն հանձնակատար 1-ին համաշխարհային պատերազմից հետո, Նանսենի անձնագրի (պաշտոնապես՝  քաղաքացիություն չունեցող անձանց անձնագիր) մարդասիրական արժեքը՝ փաստականների իրավական պաշտպանության և նրանց տեղաշարժման իրավունքների տրամադրման գործում:

Տկն. Անահիտ Հայրապետյանի կողմից կազմակերպված դերերի բաշխումը, վիկտորինաները, խաղերը և այլ ինտերակտիվ կրթական միջոցառումները ԿԶՆ-ի մասին, առաջին օրվա պաշտոնական օրակարգի ամփոփումը եղան: Այնուամենայնիվ, դասընթացի սիրիահայ մասնակիցներից Վարդի Սուլահյանը կազմակերպեց բանավեճ-միջոցառում՝ երիտասարդներին բաժանելով երկու խմբի՝ հետազոտելու և բանավիճելու «Ավանդական և ժամանակակից ուսուցման մեթոդներ» թեմայի շուրջ:  Յուրաքանչյուր խմբի կողմից երեսուն րոպե տևողությամբ քննարկումից հետո, դրական և բացասական արգումենտներ տրվեցին ուսուցման յուրաքանչյուր մեթոդի վարման մասին, որը ներառում էր 5 կառուցողական ելույթ և 5 հերքող  հիմնավորում յուրաքանչյուր թիմից: Դեբատը եզրափակվեց ժամանակակից ուսուցման մեթոդը պաշտպանող թիմի հաղթանակով:

 

Օր երկրորդ

Սեմինարի երկրորդ օրը, տկն. Էվա Էնգելհարդը՝ Գերմանիայի «Հաց աշխարհի համար» կազմակերպությունից, ներկայացրեց պրեզենտացիայի և մոդերացիայի մեթոդների  պարամետրերը, նպատակները և սոցիալական չափորոշիչները, որոնք շարունակվեցին հաջորդ երեք օրերի ընթացքում: Տկն. Էվա Էնգելհարդի ելույթից հետո սահմանվեցին դասընթացի հաջորդ 2-րդ, 3-րդ և 4-րդ օրերի օրակարգը, որից հետո մի քանի երիտասարդներ powerpoint պրեզենտացիաներ ներկայացրեցին 17 ԿԶՆ-ի մասին:

Հայաստանցի երիտասարդներից Նազելի Թովմասյանը՝ «Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամից, ներկայացրեց ԿԶՆ առաջին 6 նպատակների մասին (1- աղքատության վերացում, 2-սովի վերացում,3- ամուր առողջություն և բարեկեցություն, 4- որակյալ կրթություն, 5-գենդերային հավասարություն,6- մաքուր ջուր և սանիտարական պայմաններ): Նազելի Թովմասյանից հետո, Հայաստանում ամերիկյան համալսարանի ուսանող, սիրիահայ երիտասարդ Նազիկ Աբելիանը ներկայացրեց հաջորդ 7-12-րդ ԿԶՆ-ը(7-մատչելի և մաքուր էներգիա, 8- արժանապատիվ աշխատանք և տնտեսական աճ, 9- արդյունաբերություն, նորարարություն և ենթակառուցվածքներ,10- անհավասարությունների կրճատում, 11- կայուն քաղաքներ և համայնքներ, 12-պատասխանատու սպառում և արտադրություն): Վերջում, սիրիահայ երիտասարդ Վարդի Սուլահյանը և իրաքահայ Նարօ Օհաննեսյանը ներկայացրեցին 13-17 ԿԶՆ-ը(13- գործողություն հանուն կլիմայի, 14- կյանքը ջրի տակ, 15- կյանքը ցամաքում, 16- խաղաղություն, արդարություն և ամուր հաստատություններ, 17- գործընկերություններ հանուն նպատակների):

Մասնակիցների երեք պրեզենտացիաներից հետո, ներկաներն իրենց կարծիքը հայտնեցին յուրաքանչյուր պրեզենտացիայի կազմակերպվածության, բովանդակության, ստեղծագործական մտքի, վիզուալ գործիքների, ամփոփման, ինչպես նաև ներկայացնողի մատուցման ձևի վերաբերյալ:

Օրակարգի երկրորդ հատվածում, դասընթացավար տկն. Էվա Էնգելհարդի գլխավորությամբ, մասնակիցները քվեարկեցին այն երեք ԿԶՆ-ի մասին, որոնց շուրջ պետք է ընթանային քննարկումները: Գենդերային հավասարություն, որակյալ կրթություն և խաղաղություն ու արդարություն թեմաները ստացան ամենաշատ ձայները, որից հետո դասընթացավարը մասնակիցներին բաժանեց  չորս խմբի, որոնց հանձնարարություններ տրվեցին երկրորդ օրվա և 3-րդ օրվա առաջին կեսի համար՝ պատրաստվելու մոդերացիայի վարժություններին:

Օրվա ավարտին՝ երեկոյան, սիրիահայ և տեղացի երիտասարդների մի խումբ սկսեց լսել հայկական, արաբական և օտարերկրյա այլ երաժշտություն և պարել հայ ավանդական-ազգագրական պարեր: Ոգեշնչվելով երաժշտությունից, պարերից և մթնոլորտից, սիրիահայ երիտասարդ, 16-ամյա Նանոր Ապելիանը, ով պատրաստվում է սովորել գրաֆիկ դիզայն, սկսեց երգել հայկական հայրենասիրական երգեր, ինչպիսինն է «Կիլիկիա» երգը և Ռուբեն Հախվերդյանի գլուխգործոցներից մի քանիսը: Խումբը հետևեց Նանորին և միացավ նրա երգերին:

Օր երրորդ

Սեմինարի երրորդ օրը, չորս խմբերը շարունակեցին աշխատել իրենց թեմատիկ պրեզենտացիաների շուրջ: Կեսօրին, Կլոր սեղան հիմնադրամի տնօրեն Կարեն Նազարյանը Աղվերանում հանդիպեց մասնակիցների հետ և ողջունեց նրանց կարճ ելույթով՝ համառոտ ներկայացնելով հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի առաքելությունը և «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի կարևորությունը՝ Հայաստանում սիրիահայ փախստական երիտասարդների ինտեգրման համար: Պրն. Նազարյանը ընդգծեց հիմնադրամի նվիրվածությունը՝ նպաստելու Հայաստանում խաղաղ և պարզ հասարակության ձևավորմանը, քրիստոնեական արժեքների պահպանմանը, խոցելի խմբերի արժանապատիվ կյանքի ապահովմանը՝ հավասար իրավունքների և հնարավորությունների տրամադրման միջոցով: Վերջում, պրն. Նազարյանն ընդգծեց ՄԱԿ-ի ԿԶՆ-ի կարևորությունը և Հայաստանում տեղացի, իրաքահայ և սիրիահայ երիտասարդների երազանքներն ու ձգտումները՝ իրականացնելու այդ նպատակները:

Օրվա երկրորդ կեսին, խմբերի պրեզենտացիաները կանանց և տղամարդկանց կարիքների շուրջ՝ ԿԶՆ-ը իրականացնելու վերաբերյալ կայացան արտահերթ և ֆիշբոուլ քննարկումների միջոցով: Այս նիստերի ընթացքում, մասնակիցներից մի քանիսը նաև հնարավորություն ստացավ ներկայանալ որպես դասընթացավարներ՝ մասնակիցների հետ քննարկումներ անցկացնելու համար՝ կապված «Փախստական երիտասարդների դերակատարությունը զարգացման մեջ» թեմայի շուրջ, որը նպաստեց նրանց խմբային աշխատանքի հմտությունների բարելավմանն ու առողջ բանավեճի վարմանը:

Երեկոյան, մասնակիցներն ընդգրկվեցին մի շարք գործողությունների մեջ, ներառյալ խարույկի տոնակատարությունը բնության գրկում և երգի ու պարի միջոցառումներ «Աղվերան պարկ ռեզորթ» հյուրանոցի կարաոկե ակումբում:

Օր չորրորդ

Սեմինարի վերջին օրը, «Հալեպ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Սարգիս Բալխյանն իր կարծիքը հայտնեց սեմինարի ընթացքում մասնակիցների կողմից կատարված աշխատանքի վերաբերյալ: Պրն. Բալխյանը նաև ընդգծեց երիտասարդների համար ֆինանսավորման հնարավորություններն՝ իրենց լավագույն տեսլականների և գաղափարների իրականացման համար, որոնք առաջացան ԿԶՆ սեմինարի ընթացքում:

Սեմինարը եզրափակեցին տկն. Էնգելհարդը, տկն. Հայրապետյանը և Կլոր սեղան հիմնադրամից տկն. Ռուբինա Դևրիկյանը, ովքեր իրենց կարծիքն արտահայտեցին սեմինարի վերաբերյալ, որից հետո մասնակիցները լրացրեցին գնահատման և մեկնաբանությունների հարցաթերթիկ՝ սեմինարի կազմակերպման և ապագայում դրանց բարելավման վերաբերյալ:

Մասնակիցները հուզված և ոգևորված էին սեմինարից հետո, և նրանց մեծ մասը ցանկություն հայտնեց մասնակցել առավել երկար տևողությամբ սեմինարների, որը հնարավորություն կտա ավելի խորը ուսումնասիրել ԿԶՆ յուրաքանչյուր նպատակ՝ Հայաստանի Հանրապետության զարգացման գործում:

ՄԱԿ ԿԶՆ-ի վերաբերյալ սեմինարը կազմակերպվել է «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում, որն ապահովում է կարողությունների զարգացում, կրթաթոշակներ և ֆինանսական աջակցություն, ինչպես նաև հոգևոր-հոգեբանական աջակցություն Սիրիայից տեղահանված երիտասարդներին՝ հեշտացնելու նրանց ինտեգրումը Հայաստանում: 2018թ. մարտ ամսից ի վեր, ավելի քան 230 սիրիահայ, իրաքահայ և տեղացի երիտասարդներ իրենց մասնակցությունն են ունեցել ծրագրի տարբեր միջոցառումներին: