Մանկական նկարչական ցուցահանես «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում

2015թ-ի սեպտեմբերի 15-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունում տեղի ունեցավ մանկական նկարչական ցուցահանդես Հայաստանում բնակվող սիրիահայ երեխաների մասնակցությամբ ։

DSC00010Վերջինիս կազմակերպման համար հիմք էր ծառայել «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի օժանդակ տիկնանց խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվող նկարչական դասընթացները, որոնք հնարավորություն էին ընձեռել 6-12 տարեկան թվով 23 սիրիահայ երեխաների ձեռք բերելու նկարչական գիտելիքներ։

Ցուցահանդեսին ներկա էին կազմակերպության գործադիր մարմնի և օժանդակ տիկնանց խորհրդի անդամները, ինչպես նաև նկարչական դասընթացին մասնակցած երեխաների ծնողները։12023040_841912869257209_941452839_n

Ցուցահանդեսի վերջում տեղի ունեցավ հյուրասիրություն։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը հետամուտ լինելով ապահովելու Հայաստանում բնակվող սիրիահայ երեխաների առօրյան՝ մտադիր է շարունակել նկարչական դասընթացները։ Այն անձիք, ովքեր հետաքրքրված են վերոհիշյալ դասընթացներով և ցանկանում են գրանցել իրենց երեխաներին տվյալ դասընթացներին՝ կարող են զանգահարել 010 54 53 69 հեռախոսահամարին։

DSC00015 DSC00016 DSC00017 DSC00018 DSC00019 DSC00020 DSC00021 12033278_841912975923865_1701212153_n 12007275_841912912590538_8420360_n  12028982_841912962590533_1504946240_n 12029059_841912922590537_350109932_n