Մանկապատանեկան հանդիպումներ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում. պատրաստվում ենք մայրերի տոնին

2018թ. փետրվարի 24 -ին տեղի ունեցավ սիրիահայ մանուկներ հերթական հանդիպումը «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում:

Մայրերի տոնը նշվում է աշխարհի տարբեր տարածաշրջաններում: Սիրիահայ համայնքը մայրերի տոնը նշում է մարտի 21-ին: Մայրությունն իր մեջ ներառում է սեր, հոգատարություն, գեղեցկություն, բարություն ու ներողամտություն: Այս տոնի առիթով սիրիահայ մանուկները, նոր երգեր և բանաստեղծություններ սովորելով, նախապատրաստվում են մայրերի օրվան նվիրված տոնական հանդեսի:

Երեխաները նաև սովորում են կապ ստեղծել մայրության, հայրենիքի և լեզվի միջև: Մայրենի լեզու, մայր հող, մայր երկիր. այս թեմաների շուրջ կենտրոն այցելած երեխաները նկարներ նկարեցին:

Հանդիպման երկրորդ կեսին երեխաները նոր գիտելիքներ ստացան աշխարհագրության մասին, խաղեր խաղացին և երգեցին:

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի նախաձեռնած մանկապատանեկան հավաքների նպատակը սիրիահայ մանուկներին և պատանիներին տրամադրելն է գիտելիքներ և հմտություններ, որոնք անձի զարգացման համար մեծ նշանակություն ունեն։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի մանկապատանեկան հավաքներն անց են կացվում ամեն շաբաթ օր, ժամը 15:00-ից մինչև 17:30-ը, 4-ից 9-ը և 10-ից 16 տարեկան երեխաների համար: 

Մանկապատանեկան հավաքների անցկացման վայրը՝ Հյուսիսային պողոտա 11 (-1 հարկ)։

Մանկապատանեկան հավաքներին մասնակցելու համար խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին։