Մանկապատանեկան հավաքները շարունակվում են «ՀԱԼԷՊ՚ ՀԲՀԿ-ում

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունում ս/թ. հոկտեմբերի 15-ին տեղի ունեցավ մանկապատանեկան հավաքը:

Մանուկները մասնակցեցին երաժշտական և նկարչության դասընթացների։ Ինչպես նաև տարատեսակ խաղեր խաղացին, ճաշեցին և սովորեցին տերունական աղոթք։
Չմոռանալով արաբերեն լեզվի կարևորության մասին՝ մանուկները իրար հետ ունեցան կարճ զրույց արաբերեն լեզվով։

Հիշեցնենք՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն ամեն շաբաթ օր, ժամը 15:00-ից մինչև 17:30-ը երեխաների համար կազմակերպում է մանկապատանեկան հավաքներ, որին կարողեն մաս կազմել 6-ից 9-ը և 10-ից 16 տարեկանների երեխաները։ Մասնակցելով մանկապատանեկան հավաքներին մանուկները ձեռք են բերում նորանոր գիտելիքներ, մասնակից են լինում բազմաթիվ ուսուցողական հետաքրքրաշարժ խաղերի, ինչպես նաև այցելում են Հայաստանի տեսարժան վայրերը։

Մանկապատանեկան հավաքների անցկացման վայրն է «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կենտրոնը։ Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 8ա:

14628136_1164413886938412_1850025871_n 14658441_1164413703605097_1090939162_n 14686411_1164413840271750_280785619_n 14694664_1164413573605110_1502545361_n 14696956_1164413786938422_2066545731_n